Ստեղծի՛ր կոնտենտ։ Հավաքի՛ր դիտումներ։ Վաստակի՛ր։
Tutoro-ն անգլերեն սովորելու հավելված է՝ արհեստական բանականությամբ։ Նկարիր կամ մոնտաժիր տեսանյութեր, պատմիր Tutoro-ի մասին ու վաստակիր դիտումներից և քո հրավերով վճարովի բաժանորդագրություն գնած յուրաքանչյուր օգտատիրոջից։
Հայտ ներկայացրու
Տե՛ս՝ ինչպես է աշխատում
Որքա՞ն կարող ես վաստակել
Որքա՞ն կարող ես վաստակել։
Շաբաթական հրապարակած տեսանյութերիդ քանակը
Մեկ տեսանյութի դիտումների միջին քանակը
բոլոր հարթակներում, որտեղ հրապարակում ես
Որտե՞ղ ես հրապարակում տեսանյութերդ
Որտեղ էլ հրապարակես, դիտումների դիմաց նույնքան կվաստակես։ Հարթակից կախված՝ միայն դիտումները հաշվելու ձևն է փոխվում։
Մենք ենք հետևում դիտումներին
Հղումն ինքդ ես տեղադրում
Մոտավոր ամսական եկամուտդ
Սա մոտավոր հաշվարկ է, երաշխիք չէ։ Տեսանյութից կսկսես վաստակել, երբ այն հավաքի 3,000-ից ավելի դիտում, և մոդերատորը ստուգի ու հաստատի այն։
Հայտ ներկայացրու
Bronze
Silver
Gold
Պլատին
Diamond
YouTube
TikTok
Քի՞չ հետևորդներ ունես։ Խնդիր չէ։
Հետևորդների քանակը կարևոր չէ, փորձնական տեսանյութ էլ պետք չէ։ Նկարիր տեսանյութեր, մոնտաժիր պատրաստի հոլովակներ կամ պարզապես կիսվիր քո հրավերի հղումով։ Ընտրիր վաստակելու քեզ հարմար ձևը։
Կոնտենտ ստեղծող
Նկարի՛ր քո տեսանյութերը, հայտնի թրենդերը ներկայացրո՛ւ քո ոճով ու Tutoro-ն դարձրո՛ւ կոնտենտիդ բնական մասը։
Մոնտաժող
Գտի՛ր հայտնի տեսանյութեր ու ուշադրություն գրավող գաղափարներ, մոնտաժի՛ր քո տարբերակն ու ավելացրո՛ւ Tutoro-ի մասին հատվածներ մեր գրադարանից։
Գործընկեր
Կիսվի՛ր քո հղումով կամ կոդով այնտեղ, որտեղ քեզ հետևում են, ու վաստակի՛ր քո հրավերով վճարովի բաժանորդ դարձած յուրաքանչյուր օգտատիրոջ համար։
Don't waste opportunity
Հայտ ներկայացրու
ԻՆՉՊԵՍ Է ԱՇԽԱՏՈՒՄ
Սկսի՛ր վաստակել չորս պարզ քայլով
Միացի՛ր անվճար ու ընտրի՛ր՝ ինչպես ես ուզում ներկայացնել Tutoro-ն։ Վաստակի՛ր քո կոնտենտով կամ նոր օգտատերեր հրավիրելով։
Գրանցվի՛ր ու ստացի՛ր քո հրավերի կոդը
Գրանցվի՛ր անվճար ու ստացի՛ր քո անհատական կոդը։ Անմիջապես կկարողանաս օգտվել կոնտենտ ստեղծողի քո անձնական էջից ու նյութերի գրադարանից։
Ընտրի՛ր՝ ինչպես ես գովազդելու Tutoro-ն
Նկարիր քո տեսանյութերը, մեր հավաքածուի նյութերով մոնտաժիր հայտնի հոլովակներ կամ պարզապես կիսվիր քո հրավերի հղումով կամ կոդով։
Հրապարակի՛ր, տարածի՛ր ու հետևի՛ր վաստակիդ
Տեսանյութի նկարագրության մեջ անպայման նշիր Tutoro-ն՝ ըստ պահանջների, ու կիսվիր քո հրավերի կոդով։ Անձնական էջում հետևիր հաշվարկվող դիտումներին, քո հրավերով միացածներին ու վաստակիդ։
Ստացիր վաստակածդ
Հետևիր վաստակիդ ու գումարդ ստանալու հայտ ուղարկիր՝ անմիջապես քո PayPal, Wise կամ բանկային հաշվին։
Այն ամենը, ինչ պետք է՝ վաստակել սկսելու համար
Քո տրամադրության տակ են պատրաստի նյութեր, վճարման հստակ պայմաններ ու անձնական էջ։ Որքան լավ արդյունքներ ունենաս, այնքան ավելի շատ բոնուսներ կստանաս։
Վաստակի՛ր դիտումներից ու հրավերներից։
Վաստակիր պայմաններին համապատասխանող ամեն 1,000 դիտումից և բոնուս ստացիր քո հրավերով վճարովի բաժանորդագրություն ձեռք բերած յուրաքանչյուր օգտատիրոջ համար։ Հետևիր վաստակածդ գումարին և ստացիր այն PayPal-ով, Wise-ով կամ բանկային փոխանցմամբ։
Ամեն ինչ՝ տեսանյութեր ստեղծելու համար
Գրադարանում կգտնես ուշադրություն գրավող սկիզբների գաղափարներ, հավելվածի էկրանի ձայնագրություններ, պատրաստի հատվածներ ու սցենարներ։ Դրանցով տեսանյութերդ ավելի արագ կպատրաստես՝ առանց ամեն ինչ ինքդ նկարելու։
Քո բոլոր արդյունքները՝ մեկ տեղում։
Անձնական էջումդ հետևի՛ր դիտումներիդ, հրավերներիդ ու վաստակիդ։ Միանգամից կտեսնես՝ ինչն է արդյունք տալիս և որքան ես վաստակում։
Ավելի լավ արդյունքներ, ավելի շատ եկամուտ։
Անցիր ավելի բարձր լիգա ու նույն արդյունքի համար ավելի շատ վաստակիր։ Որքան առաջ ես գնում, այնքան բարձր է վճարման դրույքը։
Լիգայում տեղդ ամեն ամիս նորից ես վաստակում։ Հավաքիր անհրաժեշտ թվով բաժանորդագրություններ ու ամբողջ հաջորդ ամիսը մնա այդ լիգայում։ Առաջին ամիսը միայն մեկնարկային լիգադ որոշելու համար է. կարող ես բարձրանալ, բայց իջնել չես կարող։
ՄԵՐ ՀԱՎԵԼՎԱԾԸ
Ծանոթացիր հավելվածին, որը գովազդելու ես
Tutoro-ն անգլերեն սովորելու հավելված է՝ լիարժեք դասերով ու քո անձնական AI ուսուցչով։ Սովորում ես խոսել, լսածը հասկանալ ու կարդալ և անմիջապես ստանում ես հուշումներ ու ուղղումներ։ Իսկ խաղային առաջադրանքները պահում են սովորելու հետաքրքրությունդ։
Իսկական դաս, որտեղ դու խոսում ես
Դու խոսում ես, ուսուցիչը պատասխանում է, բացատրում ու զրույցի ընթացքում վարժություններ տալիս։
Պատրաստվի՛ր ցանկացած իրավիճակի
Փորձիր քեզ աշխատանքի հարցազրույցում, զրուցիր բժշկի հետ, արկածների գնա կամ հորինիր քո սցենարը։
Ընտրիր՝ ում հետ խոսել
Ամեն ուսուցիչ իր ակցենտն ու բնավորությունն ունի։ Ընտրիր նրան, ում հետ հաճույքով ես շփվում։
Իմացի՛ր՝ ինչի վրա աշխատել
Ամեն դասից հետո տես արդյունքներդ ու պարզիր՝ որ սխալներն ես հաճախ կրկնում։
Բառեր, որ չես մոռանա
Հենց սկսում ես մոռանալ բառերը, նորից հանդիպում ես դրանց փոքրիկ խաղերում՝ այնքան, մինչև լավ հիշես։
Քայլ առ քայլ, ոչ թե անվերջ թերթելով
Ամեն դաս քեզ առաջ է տանում քարտեզի վրա, իսկ մի աշխարհն անցնելուց հետո բացվում է հաջորդը։
Բարձրացրո՛ւ մակարդակդ։ Բառացիորեն
Ստեղծիր քո կերպարին. ամեն դասի հետ նրա մակարդակը բարձրանում է, ու նա անցնում է ավելի բարձր լիգաներ։
Տե՛ս՝ ինչպես են կոնտենտ ստեղծողները վաստակում Tutoro-ի հետ
Տե՛ս՝ ինչպես են մյուս կոնտենտ ստեղծողները ներկայացնում Tutoro-ն իրենց նկարած տեսանյութերով ու հետաքրքիր մոնտաժով։ Ոգեշնչվի՛ր ու ստեղծի՛ր քոնը։
Marta Kowalczyk
@martacuts
TikTok
Deniz Aksoy
@denizspeaks
YouTube
Ifeoma Balogun
@ifeomastudies
Instagram
Rafael Queiroz
@rafacorta
TikTok
Hoang Minh Tu
@tuhoclish
YouTube
Sofia Marchetti
@sofiaonmute
Instagram
Ի՞նչ են ասում կոնտենտ ստեղծողները
Մի քանի խոսք նրանցից, ովքեր արդեն գովազդում են Tutoro-ն։
Միանալը շատ հեշտ էր։ Գրանցվեցի, ստացա կոդս ու հենց նույն օրը սկսեցի տեսանյութեր հրապարակել։
Հավանում եմ, որ հետևորդների նվազագույն թիվ չեն պահանջում։ Նույնիսկ փոքր բլոգով կարող ես միանալ։
Անձնական էջում ամեն ինչ պարզ է։ Տեսնում եմ՝ որքան եմ վաստակել, որ գումարը դեռ չեմ կարող հանել ու երբ հասանելի կլինի։
Այստեղ վճարում են և՛ դիտումների, և՛ բաժանորդագրությունների համար։ Սովորական գործընկերային ծրագրից շատ ավելի հետաքրքիր է։
Պատրաստի հոլովակներով մոնտաժի վրա շատ ավելի քիչ ժամանակ եմ ծախսում։ Կարող եմ նաև փոփոխել դրանք ու հարմարեցնել իմ էջի ոճին։
Ծրագրից օգտվելը հեշտ է, վճարներն էլ լավն են։ Կուզեի միայն, որ գրադարանում ավելի շատ նյութեր լինեին։
Հիմնականում գործընկերային կոդի համար էի միացել։ Պարզվեց՝ դիտումների դիմաց էլ են վճարում, ու դա հաճելի հավելում էր։
Լիգաներով ավելի հետաքրքիր է։ Երբ տեսնում եմ՝ ինչքան քիչ է մնացել հաջորդ մակարդակին հասնելու համար, ուզում եմ նոր տեսանյութեր տեղադրել։
Շատ հետևորդներ չունեմ։ Երբ իմացա, որ այստեղ հետևորդների նվազագույն քանակ չեն պահանջում, որոշեցի փորձել։
Ամեն ինչ պարզ է։ Հրապարակում եմ տեսանյութը, ավելացնում tutoro.pro-ն ու իմ էջում հետևում դիտումներին։ Բոլոր տվյալներն այնտեղ են։
Միանալու համար ստացած $10 բոնուսը հաճելի անակնկալ էր։ Ամենակարևորն էլ՝ միանգամից հասկացա, թե ինչի համար եմ գումար ստանում։
Ես հիմնականում կարճ տեսանյութեր եմ մոնտաժում, ինքս քիչ եմ նկարահանվում։ Պատրաստի հոլովակների հավաքածուն շատ է օգնում, դրա համար էլ ծրագիրն ինձ հարմար է։
Լավ գաղափար է, միանալն էլ շատ հեշտ էր։ Վճարմանը մի քիչ երկար ես սպասում, բայց բոլոր պայմանները պարզ են։
Երբ իմ տեսանյութերի շնորհիվ մարդիկ սկսում են բաժանորդագրվել, բաժանորդագրության բոնուսները զգալիորեն ավելացնում են վաստակս։
Մի քանի գործընկերային հարթակ եմ փորձել։ Այստեղ ամեն ինչ շատ ավելի թափանցիկ է. վաստակածս ամեն գումար առանձին երևում է։
Ամենաշատը հավանում եմ, որ նույնիսկ քիչ հետևորդներով կարող ես միանգամից սկսել։ Պետք չէ նախ ապացուցել, թե ինչի ես ընդունակ։
Ամեն ինչ այնքան պարզ է, որ ուղեցույցի կարիք չեղավ։ Հաշիվս բացեցի ու մի քանի րոպեում արդեն կոդս ունեի։
Կոդս դրել եմ պրոֆիլիս նկարագրության մեջ ու ավելացնում եմ նամակներիս։ Այդպես մասնակցում եմ ծրագրին, նույնիսկ երբ տեսանյութ նկարելու ժամանակ չունեմ։
Ինձ համար Tutoro-ի տարբերությունն այն է, որ այստեղ վաստակում եմ դիտումներից ու նաև բոնուսներ ստանում նոր բաժանորդների համար։
Այս ծրագիրը մեծ ապագա ունի։ Հատկապես հավանում եմ, որ պարզ է՝ ինչպես անցնել հաջորդ լիգա և ինչի համար եմ ստանում ամեն վճարումը։
Սկսեցի TikTok-ի փոքր էջով, բայց միանգամից զգացի, որ ծրագիրն ինձ պես կոնտենտ ստեղծողների համար էլ է։
Ամբողջ վաստակս տեսնում եմ մի տեղում։ Միանգամից պարզ է՝ որ տեսանյութից որքան եմ վաստակել։
Տեսանյութերի հավաքածուն շատ է օգնում, երբ պետք է արագ մի բան տեղադրեմ։ Ընտրում եմ հոլովակը, մոնտաժում ու հրապարակում։
Հավանում եմ, որ ինքս եմ ընտրում՝ ինչպես պատմել Tutoro-ի մասին։ Պետք չէ ամբողջ օրն անցկացնել կոնտենտ ստեղծելով։
Ավելի բարձր լիգա անցնելիս եկամուտդ զգալիորեն աճում է։ Հստակ նպատակ ունես, որին ուզում ես հասնել։
Այստեղ իսկապես մտածել են կոնտենտ ստեղծողների մասին։ Միանալն անվճար է, հետևորդների թիվը կարևոր չէ, իսկ վաստակելու մի քանի ձև կա։
Առայժմ ամեն ինչ հավանում եմ։ Հիմնականում տեսանյութերից վաստակելու համար եմ միացել, ու այստեղ հեշտ է հետևել թե՛ դիտումներին, թե՛ եկամտին։
Լավ է, որ հստակ գիտեմ՝ երբ կարող եմ ստանալ առայժմ պահման մեջ գտնվող վաստակս։ Փոքր բան է թվում, բայց ծրագրի հանդեպ վստահություն է տալիս։
Երևում է՝ միայն ինֆլյուենսերների մասին չեն մտածել։ Մոնտաժ անողներն ու գործընկերներն էլ կարող են մասնակցել։ Լավ են մտածել։
Կոնտենտ կրեատորների համար իմ փորձած ծրագրերից երևի ամենահեշտն է։ Արագ սկսում ես, կանոնները պարզ են, վաստակելու ձևերն էլ՝ մի քանիսը։
Հարցեր ունե՞ս։ Պատասխաններն այստեղ են
Մասնակցելու համար հետևորդների նվազագույն շեմ կա՞։
Ո՛չ։ Կարող ես մասնակցել՝ անկախ հետևորդներիդ թվից։ Միայն տեսանյութը պետք է հասնի 3,000 դիտման։ Պայմանը նույնն է թե՛ նոր բացված, թե՛ մեծ լսարան ունեցող հաշիվների համար։
Պարտադի՞ր է տեսանյութերն ինքս նկարեմ։
Ինչպես քեզ հարմար է։ Նկարիր քո տեսանյութերը, փորձիր թրենդները կամ մոնտաժիր մեր նյութերի բաժնի հոլովակները։ Դեմքդ ցույց տալը կամ ինքդ որևէ բան նկարելը բոլորովին պարտադիր չէ։
Կարո՞ղ եմ վաստակել առանց տեսանյութեր ստեղծելու։
Իհարկե։ Կիսվիր հրավերի քո անհատական հղումով կամ կոդով։ Երբ քո հրավերով եկած օգտատերը Tutoro-ի վճարովի բաժանորդագրություն ձեռք բերի, դու գումար կվաստակես։ Բաժանորդագրությունները կսկսենք հաշվարկել հավելվածի գործարկման պահից։ Այդ ժամանակ էլ կսկսես դրանցից վաստակել։
Ինչպե՞ս եմ գումար վաստակելու։
Երբ տեսանյութդ հասնի 3,000 դիտման, սկսիր վաստակել պայմաններին համապատասխանող դիտումներից։ Գումար ստացիր նաև քո հրավերով վճարովի բաժանորդագրություն ձեռք բերած յուրաքանչյուր օգտատիրոջ համար։ Բաժանորդագրություններից վաստակելու համար դիտումների նվազագույն թիվ չկա. կարող ես նույնիսկ առանց տեսանյութերի գումար վաստակել։ Բաժանորդագրությունները կսկսենք հաշվարկել հավելվածի գործարկման պահից։ Այդ ժամանակ էլ կսկսես դրանցից վաստակել։
Ի՞նչ պետք է լինի իմ տեսանյութերում։
Ստեղծիր քո ոճով ու ազատություն տուր երևակայությանդ։ Տեսանյութում ցույց տուր Tutoro-ն, իսկ նկարագրության մեջ ավելացրու tutoro.pro։ Նշիր նաև հրավերի քո կոդը, որ վաստակես քո բերած բաժանորդագրություններից։
Կարո՞ղ եմ տեսանյութեր հրապարակել իմ լեզվով։
Այո՛։ Tutoro-ից օգտվում են տասնյակ երկրներում, այնպես որ տեսանյութերդ կարող ես նկարել քեզ հարմար լեզվով։ Մեր նյութերի բաժնում մի քանի լեզվով սցենարներ կգտնես։ Բանալի բառը միշտ նույնն է՝ անկախ տեսանյութի լեզվից։
Ինչպե՞ս եք հաշվում տեսանյութերի դիտումները։
Միացրու YouTube-ի կամ TikTok-ի հաշիվդ, և մենք ավտոմատ կհաշվենք այն տեսանյութերի դիտումները, որոնց վերնագրում կամ նկարագրության մեջ կա tutoro.pro։ Instagram-ի և Facebook-ի դեպքում յուրաքանչյուր տեսանյութի հղումն ավելացրու անձնական էջում։ Տեսանյութից կսկսես վաստակել, երբ այն անցնի ստուգումը և հասնի 3,000 դիտման։
Ե՞րբ ու ինչպե՞ս կստանամ գումարս։
Հետևիր վաստակածդ գումարին անձնական էջում։ Երբ դուրսբերման համար հասանելի գումարը հասնի առնվազն $20, պատվիրիր վճարում PayPal-ով, Wise-ով կամ բանկային փոխանցմամբ։ Փոխանցումները կատարում ենք ձեռքով, սովորաբար՝ մի քանի աշխատանքային օրվա ընթացքում։
Կարո՞ղ եմ օգտագործել այլ կոնտենտ ստեղծողների տեսանյութերից հատվածներ։
Այո՛։ Կարող ես մոնտաժել մեր նյութերի բաժնի հոլովակները կամ ուրիշների տեսանյութերի հատվածները, եթե դրանք օգտագործելու թույլտվություն ունես։ Ավելացրու քո գաղափարները և տեսանյութում տեղ հատկացրու Tutoro-ին։
Սկսի՛ր վաստակել Tutoro-ի հետ
Նկարիր քո տեսանյութերը, պատրաստիր մոնտաժներ կամ պարզապես կիսվիր հրավերի քո կոդով։ Վաստակիր պայմաններին համապատասխանող դիտումներից ու քո հրավերով վճարովի բաժանորդագրություն ձեռք բերած յուրաքանչյուր օգտատիրոջից։ Միացիր անվճար ու սկսիր վաստակել։
Հայտ ներկայացրու